56–ամյա Լայմա Վայկուլեն հղի է
56–ամյա Լայմա Վայկուլեն հղի է։ Այս մասին, showbiz.siteua.org–ի փոխանցմամբ, ասել է Բորիս Մոիսեևը, որը նրա մոտ ընկերն է։ Նա հաստատել է Լայմայի հղիության մասին լուրերը՝ ասելով, որ ապագա մայրը հղիության 2–րդ ամսում է։
Բեղմնավորումը կատարվել է արհեստական ճանապարհով։
Բորյայի խոսքով՝ Լայման շատ երջանիկ է. նրա քաշն արդեն ավելացել է, իսկ տարիքը Լայմայի համար խոչընդոտ չէ։
Նշենք, որ հայտնի երգչուհին նախկինում երկու անգամ դադարեցրել էր հղիությունը, որպեսզի փրկի կարիերան։










