Այսօր տեղի կունենա Վլադիմիր Մսրյանի հոգեհանգիստը
Թատրոնի և կինոյի անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացու մեդալակիր Վլադիմիր Մսրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 18։00-ից` Արզումանյան 16/2, բն.6 հասցեում, վերջին հրաժեշտը` օգոստոսի 27-ին` ժամը 12-14-ը` Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում։
Հշեցնենք, որ Վլադիմիր Մսրյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:










