Սաակաշվիլին վրացիներին «ստիպելու» է հարսանիքին ազգային պարեր պարել

15:10 • 27.08.10

Այս ուսումնական տարվա սկզբից Վրաստանի դպրոցներում նոր առարկա է ներմուծվելու՝ ազգային պար։ Այդ մասին ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Մեխեիլ Սաակաշվիլին։

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС–ը, Սաակաշվիլին այդպիսի որոշում է ընդունել, որովհետև հատուկ պարային ստուդիաներում ազգային պարերի ուսուցումը շատ թանկ հաճույք է, ինչը շատ ծնողներ չեն կարող իրենց թույլ տալ։ Այդ պատճառով էl ինքը որոշել է այդ առարկան ներմուծել հանրւակրթական դպրոցներ, որպեսզի այն բոլորի համար մատչելի լինի։

«Մարդ պետք է կարողանա գոնե իր հարսանիքին ազգային պարեր պարել, մենք այնպիսի սերունդ կդաստիարակենք, որը կիմանա մեր պարերն ու ավանդույթները»,– ասել է Սաակաշվիլին՝ խոստովանելով, որ ինքն իր հարսանքին ազգային պար չի պարել, ինչի համար այժմ ամաչում է։