Յան Անդերսոնը կրկին կնվագի Երևանում

10:04 • 30.08.10

«Ռոքը Ցեղասպանության դեմ» փառատոնի շրջանակում սեպտեմբերի 24–ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդես կգա լեգենդար Յան Անդերսոնը իր Jethro Tull խմբի հետ։

Ինչպես տեղեկացնում են Vibrographus ընկերությունից՝ ռոք լեգենդներին կնվագակցեն «Սերենադ» կամերային նվագախմբի և Հայաստանի պետական նվագախմբի փողային կազմը։

Նշենք, որ համերգի հյուրն է «Դոգմա» հայկական ռոք խմբի մեներգչուհի Զառան։

Հիշեցնենք, որ Jethro Tull խումբն առաջին անգամ հանդես է եկել Երևանում 2009թ. մայիսին։