Forbes–ը հրապարակել է Հոլիվուդի ամենաեկամտաբեր դերասանների ցանկը

17:54 • 31.08.10

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է կինոստուդիաներին ամենախոշոր եկամուտները բերած դերասանների ցանկը։ Ամսագրի մասնագետներն ընտրել են հոլիվուդյան 36 ամենահաջողակ դերասաններին և հաշվել, թե նրանց մասնակցությամբ ֆիլմերը վերջին 5 տարիներին որքան եկամուտ են բերել ստուդիաներին։

Պարզվել է, որ ամենաեկամտաբեր դերասանը Շայա Լա Բեֆն է։ Նրա վրա ծախսված յուրաքանչյուր դոլար միջինում 81 դոլար եկամուտ է բերում։ Դա հիմնականում կապված է «Տրանսֆորմերներ» և «Ինդիանա Ջոնս 4» ֆիլմերում Լա Բեֆի մասնակցության հետ։

Վարկանշային աղյուսակի 2–րդ տեղում է հայտնվել Էնն Հեթեուեյը, որի եկամտաբերությունը 6400% է։ Նրա ամենաեկամտաբեր ֆիլմը Թիմ Բերտոնի «Ալիսան հրաշքների աշխարհումն» է, որը համաշխարհային վարձույթում վաստակել է ավելի քան 1 մլրդ դոլար։

Աղյուսակի 3–րդ տեղը զբաղեցրել է Դենիել Ռեդկլիֆը. նրա վրա ներդրած յուրաքանչյուր դոլարի դիմաց ստուդիան ստանացել է 41 դոլար եկամուտ։

Հնգյակը եզրափակում են Ռոբերտ Դաունի կրտսերը (30 դոլար) և Քեյթ Բլանշետը (27 դոլար)՝  համապատասխանաբար «Բենջամին Բատոնի առեղծվածային պատմությունը» և «Ռոբին Հուդը» ֆիլմերի շնորհիվ։