Ավանում բացվեց «Նարեկ» հուշարձանը
Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը:
Ավան վարչական շրջանում նա մասնակցել է նաև Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ին նվիրված «Նարեկ» հուշարձանի բացման արարողությանը: Նարեկացի թաղամասի այգում գտնվող հուշարձանի կառուցապատումն ու բարեկարգումն սկսվել է 2009թ.` թաղամասի ներբակային ապօրինաբար զբաղեցված հողամասերի և ավտոտնակների տեղում: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից։











