Բեզռուկովը մենահամերգ կտա Երևանում

17:52 • 01.09.10

Գաբրիել Սունդուկյանի անվան Պետական ակադեմիական թատրոնի բեմին սեպտեմբերի 25–ին տեղի կունենա կինոյի և թատրոնի ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովի մենահամերգը։

Ինչպես Tert.am–ին ասացին Հայաստանի թատերական գործիչների միությունից, համերգային ծրագիրը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասում դերասանը կկատարի երգեր Պուշկինի, Լերմոնտովի և Եսենինի բանաստեղծությունների հիման վրա, ինքն էլ կնվագակցի կիթառով ու ակորդեոնով։ Համերգի 2–րդ հատվածում Բեզռուկովը կկատարի Վիսոցկիի երգերը։ Երեկոյի շրջանակներում նախատեսված է նաև զրույց հանդիսատեսի հետ։

Նշենք, որ Բեզռուկովը Երևան կայցելի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հրավերով։

Ռուս դերասանի համերգի տոմսերը կարելի է ձեռք բերել Սունդուկյանի թատրոնի, ինչպես նաև Օպերայի և բալետի թատրոնի դրամարկղերում։