Միշա Գալուստյանը հայր է դարձել
Ռուսաստանահայ երգիծաբան Միխայիլ Գալուստյանն առաջին անգամ հայր է դարձել։ Օրերս նրա կինը՝ Վիկտորյան, դուստր է լույս աշխարհ բերել։
Սա Գալուստյանի 3-րդ ամուսնությունն է, բայց նա առաջին անգամ է բախտ ունենում հայրանալու։ Միշան ու Վիկան ամուսնացել են Սոչիում երեք տարի առաջ, և այդ ժամանակից ի վեր լուրեր էին պտտվում կնոջ հղիության մասին։ Սակայն Գալուստյանը հրաժարվում էր դրանք մեկնաբանել՝ ասելով, որ ամեն ինչ կլինի հարմար պահին։
Ինչպես գրում է ZIRKI info-ն, երևում է՝ պահը եկավ, և Միշան միացավ «Քոմեդի քլաբի» նախկին անդամ-հայրիկներ Մարտիրոսյանին, Ռոդրիգեսին, Գալիգինին ու Սվետլակովին։
Դստեր ծննդյան պահին Գալուստյանը եղել է Կիևում, որտեղ մասնակցում էր ֆիլմի նկարահանումներին։










