Նիկոլ Աղաբաբյանին 5 տարով արվեստանոց նվիրեցին

14:32 • 03.09.10

ՀՀ կառավարությունն այսօրվա որոշմամբ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության ենթակայության Երևանի Արշակունյաց 2ա հասցում գտնվող շենքի տեխնիկական հարկի մի մասը հինգ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանին։ Վերջինս նշված տարածքը օգտագործում է որպես արվեստանոց։