Նատալի Պորտմանը ցնցել է Վենետիկի փառատոնի մասնակիցներին լեսբիական բաց տեսարաններով
MIGnews –ի փոխանցմամբ՝ Վենետիկի 67-րդ կինոփառատոնը բացվել է «Սև կարապ» կինոնկարի ցուցադրմամբ։ Նատալի Պորտմանը Դարեն Աֆրոնովսկու կինոնկարի գլխավոր դերում է։
Կինոնկարը ցնցել է կինոհանրությանը։ Դրանում անկեղծ լեսբիական տեսարաններ են. Նատալին պարուհու դերում է և ամեն ինչի պատրաստ է՝ բալետում գլխավոր դեր ստանալու համար։
Բացի լեսբիական տեսարաններից՝ կինոնկարում կան թմրադեղերի ընդունման և ինքնախոշտանգման նատուրալիստական տեսարաններ։










