Պրագայի հրապարակում փռել են ծաղկե հսկա գորգ
Պրագայի Հին քաղաքի հրապարակը զարդարել է 500 քառակուսի մետր տարածք զբաղեցնող ծաղկե գորգը։ Այս մասին հայտնում է Չեխական ռադիոն։
Տարբեր երանգներ ունեցող բելգիական թարմ բեգոնիաներով փորձառու ֆլորիստները՝ մոդեռն ժամանակաշրջանի արվեստով ոգեշնչված, ստեղծել են ինքնատիպ զարդանախշ։ Այն ամբողջացված է Պրագայի զինանշանով և Եվրամիության տարբերանշանով։
Ռադիոկայանը նշում է, որ բելգիացի ճարտարապետի գծագրով պատրաստված այս հրաշալիքով Պրագայի բնակիչները և քաղաքի հյուրերը կարող են հիանալ մինչև կիրակի։
Ձեռագործ ծաղկե ստեղծագործությունը քաղաքի գանձարանին արժեցել է 800 հազար չեխական կրոն (մոտ42 հազար դոլար)։












