Ժերար Դեպարդյեն նախընտրում է կերտել դասական գրականության հերոսներին
Աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդյեի ամենասիրված դերերից է Սիրանո դը Բերժերակը։ Այս մասին դերասանն այսօր պատմեց հայ լրագրողներին։
«Ես սիրում եմ Հյուգոյի, Դյումայի հերոսներին։ Ընդհանրապես, ես սիրում եմ դասական գրականության հերոսներին», – ասաց նա։
Դերասանը կարծում է, որ նմանատիպ դերեր կարելի է կերտել նաև հայ դասական գրականության հերոսների կերպարներով։
«Կարծում եմ, որ Ցեղասպանության վերաբերյալ գրականության հիման վրա նույնպես կարելի է ստեղծել նման օրինակելի հերոսներ», – հավելեց Դեպարդյեն։
Դեպարդյեն, ի դեպ նկատեց, որ հայ կանայք շատ գեղեցիկ են։










