Ժերար Դեպարդյեն Երևանում է
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդյեն Երևանում է: Այսօր ժամը 12–ին Ազգային ժողովում նա կհանդիպի լրագրողներին։
Նախատեսվում է նաև նրա հանդիպումը ՀՀ նախագահի և Ազգային ժողովի նախագահի հետ:
Նշենք, որ դերասանը Երևան է ժամանել «Կարոտ» միջազգային փառատոնի շրջանակում։ Փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում և այժմ շարունակվում է Երևանում: Փառատոնի նպատակը Սփյուռքում հայկական մշակույթը պահպանելն ու ներկայացնելն է։










