Վաղը հայտնի կդառնա մանկական «Եվրատեսիլի» հայ մասնակցի անունը

11:54 • 04.09.10

Այս տարվա նոյեմբերի 21-ին Մինսկում կայանալիք մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի սեպտեմբերի 5-ին։

Սեպտեմբերի 2-ին և 3-ին տեղի ունեցած կիսաեզափակիչների արդյունքում 25 երգից ժյուրին ընտրել է 15-ին։ Այսօր կայանալիք կիսաեզրափակիչում կընտրվեն լավագույն 10 երգերը։

Իսկ սեպտեմբերի 5-ին ժյուրիի և sms քվերակությունների արդյունքում նշված 10 մասնակիցներից կընտրվի լավագույնը։

Հիշեցնենք, որ ի սկզբանե մանկական «Եվրատեսիլին» մասնակցության հայտ էր ներկայացրել 31 մասնակից, որոնցից ընտրվել էին 25-ը։