Մանկական «Եվրատեսիլում» այս տարի Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը

10:30 • 06.09.10

Երեկ երեկոյան կայացավ մանկական «Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի եզրափակիչ փուլը, որտեղ մրցեցին երկու կիսաեզրափակիչների արդյունքում եզրափակիչ անցած տասը մասնակիցները։

Ժյուրիի և sms քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Արցախը ներկայացնող 12–ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով։

Մանկական «Եվրատեսիլը» տեղի կունենա նոյեմբերի 20–ին Մինսկում։

Հիշեցնենք, որ այս տարի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում օգոստոսի 20–22-ը տեղի ունեցած «Նոր ալիք Junior» միջազգային մրցույթում Արզումանյանը փոքրերի խմբում զբաղեցրել էր 3–րդ տեղը։