Միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանը կհյուրընկալի բազմաթիվ երաժիշտների
Սեպտեմբերի 11–ից հոկտեմբերի 22–ը կանցկացվի 4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն Դավիթ Թերզյանը։
Բացման համերգին՝ սեպտեմբերի 11–ին, հանդես կգա ֆրանսացի դաշնակահար Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին։ Համերգին կհնչեն Բրամսի և Շոստակավիչի ստեղծագործությունները։
Փառատոնին կմասնակցեն նաև Էշլի Վոսը (դաշնամուր), Դայշին Կաշիմոտոն (ջութակ), Ռադովան Վլատկովիչը (գալարափող) և այլ հայտնի երաժիշտներ:
Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:
Փառատոնի ընթացքում նախատեսվում է անցկացնել Կամերային երաժշտության համերգներ, համերգ՝ նվիրված Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյակին, նաև դաշնամուրային երաժշտության համերգ:










