Գարիկ Մարտիրոսյանը կպայքարի ժամանցային ծրագրերի լավագույն հաղորդավարի կոչման համար
Թոք շոուների հաղորդավարներ Ալեքսանդր Գորդոնը, Անդրեյ Մակարովը, հարցազրուցավար Վլադիմիր Պոզները, լրատվական-վերլուծական հաղորդումների հաղորդավարներ Պյոտր Տոլստոյը և Մարիաննա Մակսիմովսկայան դարձել են ռուսաստանյան «ТЭФИ -2010» հեռուստատեսային ազգային մրցույթի եզրափակչի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է «Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա» (ՌՀԱ) հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Եզրափակչի երեք մասնակիցներին ընտրել են ՌՀԱ-ի անդամները, որոնք ներառված են պրոֆեսիոնալ գիլդիաներում։ ТЭФИ-2010-ի գիլդիաների նիստը տեղի է ունեցել օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»։
Լավագույն «լրատվական-ժամանցային ծրագրի» կոչմանը հավակնում են «Ժամանակավորապես հասանելի է. Քսենյա Սոբչակ», «Ուզում եմ իմանալ»՝ Միխայիլ Շիրվինդտի հետ» և Прожекторперисхилтон ծրագրերը։ Մրցանակի եզրափակիչ են դուրս եկել Премия МУЗ-ТВ 2009-ը, «Վիեննայի պետական օպերա» («Աշխարհի օպերային թատրոնները» շարք) և «Հանրապետության ժառանգությունը»։
Հումորային ծրագիր» անվանակարգում եզրափակիչ են դուրս եկել «Մեծ տարբերություն», «Մուլտ անհատականությունները» և «Մեկը բոլորի համար» ծրագրերը։
Գարիկ Մարտիրոսյանը, Իվան Ուրգանտը, Ալեքսանդր Ցեկալոն, Սերգեյ Սվետլակովը և Ալեքսանդր Պուշնոյը կպայքարեն ժամանցային ծրագրերի լավագույն հաղորդավարների կոչման համար։










