Չավուշօղլուն հանդիպելու է Հռոմի պապին

09:40 • 07.09.10

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մևլութ Չավուշօղլուն հանդիպելու է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին։

Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ` հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 8-ին: Հանդիպման առանցքային թեման է լինելու միջկրոնական երկխոսությունը: Չավուշօղլուն Հռոմի պապին հրավիրելու է ելույթով հանդես գալ ԵԽԽՎ լիագումար նիստում։