Մեր խոստումը չենք կատարում. Սուրբ խաչի համար թուրքերը հանդիմանում են իրենք իրենց

10:54 • 07.09.10

Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու վրա պետք է մինչև պատարագը խաչ տեղադրել: Այս մասին, թուրքական beyazgazete.com կայքէջի փոխանցմամբ, հայտարարել է Վանի առևտրա-արդյունաբերական պալատի (VATSO) նախագահ Զահիր Քանդաշօղլուն` ավելացնելով, որ պատարագին չմասնակցելու հայ հոգևորականների որոշումը շատ ճիշտ էր:

«Խոստանում ենք, սակայն մեր խոստումը չենք կատարում: Դա սխալ է: Պետք է անհապաղ տեղադրել խաչը: Խնդիրը պետք է լուծի մշակույթի և զբոսաշրջության նախարարը: Նախարարին նամակ եմ գրելու և հարցի քննարկման համար հասարակական կազմակերպությունների ու Վանի պատգամավորների մասնակցությամբ նիստ եմ հրավիրելու»,- ասել է Քանդաշօղլուն: