Հոլանդիայում միայն գեյերը չեն իրենց լավ զգում. կարմրահերների փառատոն Բրեդայում

12:39 • 07.09.10

Հոլանդական փոքրիկ Բրեդա քաղաքում անցյալ ուիքենդին անցկացվել է կարմրահերների փառատոն, որտեղ հավաքվել են հազարավոր մարդիկ, որոնց համար իրենց մազերի գույնն իսկական հպարտություն է։

Բրեդում այս փառատոնն արդեն 4–րդ տարին է անցկացվում։ Փառատոնի շրջանակում լինում են ֆոտոսեսիաներ, նորաձևության ցուցադրություններ և շփում կարմրահերների հետ, որոնց շարքերում ոչ միայն հոլանդացիներ են, այլև Եվրոպայի այլ երկրներից ժամանածներ։ Այս մասին հայտնում է News.ukrhome.net-ը։

Փառատոնի կազմակերպիչ Բերտ Ռուվենխորստի կարծիքով՝ կարմրահերները յուրահատուկ են. նրանք ամենախելացի ու տաղանդավոր մարդիկ են և անգամ հասակով ամենաբարձրն են լինում։

Նշենք, որ փառատոնի հերոսներն իրոք իրենց յուրահատուկ համարելու հիմքեր ունեն. պաշտոնական տվյալներով՝ բնական կարմիր մազեր ունեցող մարդիկ աշխարհում ընդամենը 1% են կազմում։