Կուստուրիցան իրականացնում է իր վաղեմի երազանքը

14:01 • 07.09.10

Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան պատրաստվում է Ռուսաստանի մասին ֆիլմ նկարահանել։ Ըստ նրա, Ռուսաստանն իր 2–րդ տունն է, և մոտեցել է իր վաղեմի երազանքի իրականացման ժամանակը։

Утро.ru-ն հաղորդում է, որ ֆիլմի սցենարը դեռ պատրաստ չէ, չնայած այդ ուղղությամբ աշխատանքներն ամբողջ թափով են ընթանում։ Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2011թ. Ռուսաստանի մի քանի քաղաքներում։

Կուստուրիցան խոստովանել է, որ արդեն կողմնորոշվել է, թե ով է կատարելու կնոջ գլխավոր դերը. նա այդ դերի համար ընտրել է իր վաղեմի ընկերուհի Ինգեբորգա Դապկունայտեին։ Ինչ վերաբերում է գլխավոր տղամարդու դերակատարին, այն կվստահեն կամ Իվան Ուրգանտին կամ Կոնստանտին Խաբենսկիին։

Ֆիլմում կհնչեն Էմիր Կուստուրիցայի երգերը։