Ժերար Դեպարդյեն գամվել է հաշմանդամի սայլակին

19:07 • 08.09.10

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն գամվել է հաշմանդամի սայլակին։ Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները։ Պապարացիները դերասանին դիմավորել են սեպտեմբերի 6-ին օդանավակայանում և ապշել։ Դեպարդյեն Մոնրեալ է ժամանել՝ Montreal World Film Festival կինոփառատոնին մասնակցելու նպատակով։ Սակայն ինքնաթիռից նա առանց կողմնակի օգնության չի կարողացել իջնել։

Լուրեր են պտտվում, որ անցած հանգստյան օրերին Դեպարդյեն ընկել է հեծանիվից և վնասել ոտքը։ Հիշեցնենք, որ նա վերջերս մոտոցիկլով վթարի էր ենթարկվել ու վնասվածք ստացել։
ԶԼՄ-ները նշում են, սակայն, որ Մոնրեալի փառատոնին 62-ամյա դերասանը ներկայացել է լիմուզինով, ինքնուրույն դուրս եկել մեքենայից ու քայլել ձեռնափայտի օգնությամբ։