Իրինա Պոնարովսկայան սափրագլուխների պատճառով հեռանում է Ռուսաստանից
Երգչուհի Իրինա Պոնարովսկայան գաղթում է Նորվեգիա՝ իր սևամորթ որդու վրա սափրագլուխների հարձակման պատճառով։ Այս մասին հայտնում է Эхо Москвы ռադիոկայանը։
80–ականների ամենավառ աստղերից մեկի նախկին պրոդյուսեր Ալեքսանդր Բոգդանովիչն ասել է, որ Պոնարովսկայայի որդին՝ Էնթոնին, բազմիցս է փողոցում ծեծի ենթարկվել, եղել է նույնիսկ դեպք, երբ տղան սափրագլուխների հարձակման հետևանքով վերակենդանացման բաժնում է հայտնվել։
Երգչուհին իր թիմին պարզաբանել է, որ ցանկանում է արժանավայել ծերություն ապրել և բնակվել Եվրոպայում։ Իսկ Մոսկվա նա պատրաստվում է որքան հնարավոր է հազվադեպ այցելել։










