Այս տարի Երևանյան Շեքսպիրյան փառատոնը նվիրվում է թատերագետ Ռուբեն Զարյանի հոբելյանին
Սեպտեմբերի 15-24-ը Երևանում տեղի կունենա Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը:
Այս տարի փառատոնը նվիրվում է հայ մեծ թատերագետ, ակադեմիկոս, ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի և Շեքսպիրյան կենտրոնի հիմնադիր Ռուբեն Զարյանի ծննդյան 100-ամյակին: Հատկանշական է այն հանգամանքը, որ Երևանի Շեքսպիրյան փառատոնի շնորհիվ վերականգնվում են հայ թատրոնի Շեքսպիրյան ավանդույթները, ինչի վկայությունն են հայկական յոթ նոր բեմադրությունները, որոնք ընդգրկված են փառատոնի ծրագրում:
Երևանի Շեքսպիրյան փառատոնը շարունակում է կարևորել ժամանակակից խոշորագույն թատերական դեմքերի մասնակցությունը: Հետևելով այդ սկզբունքին, փառատոնը այս տարի հրավիրել մեր ժամանակների խոշորագույն բեմադրիչ Փիթեր Բրուքի WARUM, WARUM ներկայացումը (Ցյուրիխի դրամատիկական թատրոն):
Փառատոնի կայացմանը աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունն և Հայաստանի թատերական գործիչների միությունը:










