Ձոն Հախվերդյանին. Մենք չենք հավաքվել՝ պաշտպանելու նրան

14:47 • 10.09.10

Երգահան Ռուբեն Հախվերդյանի պատրաստակամությունը` առաջարկի դեպքում համագործակցել թուրք երգիչների հետ, բացասական արձագանք է ստացել հասարակության մեջ, մասնավորապես, լրագրողների շրջանում։

«Մենք այսօր չենք հավաքվել Հախվերդյանին պաշտպանելու, նա դրա կարիքը չունի», – ասաց երգիչ–երգահան Դավիթ Ամալյանը։

Այնուամենայնիվ, նա նկատեց, որ Հախվերդյանը թուրքերի հետ չի էլ համագործակցել։

«Եթե անգամ նման համագործակցություն եղել է, շատ լավ է, որ թուրքն ուզում է լսել նրա երգերը։ Ինձ համար թուրքը, ում հետաքրքիր է Ռուբենի արվեստը, ավելի լուրջ արժեք է, քան այն հայը, ով ուզում է այստեղ օտարալեզու դպրոցներ բացել։ Դավաճան հայն ինձ համար թշնամուց վատ է», – ասաց նա։

Իր հերթին, երգչուհի–երգահան Լեյլա Սարիբեկյանը նշեց, որ «Հախվերդյանն ազգային արժեք է, նա մերն է, ժողովրդինը»։

Միաժամանակ, նա հիշեցրեց, որ այս տարվա դեկտեմբերին լրանում է Հախվերդյանի 60–ամյակը։ Այս կապակցությամբ նա շնորհավորեց երգահանին և ցանկացավ նրան նոր ստեղծագործական հաջողություններ։