Իմ սյուժեները դաժան են և վայրենի. Սերժ Ավեդիքյան
«Հայաստանի համար այս փառատոնը շատ կարևոր է», – այսօրվա ասուլիսին ասաց ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը՝ խոսելով ReAnimania 2–րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի մասին։
Նշենք, որ Ավեդիքյանի «Շների կղզի» անիմացիոն կինոնկարը, որն այս տարի «Փոքր արմավենու» արժանացավ Կաննում, ցուցադրվել է նաև Երևանում ReAnimania փառատոնի շրջանակում։
Ռեժիսորի խոսքով՝ դիտելով փառատոնին ներկայացված մի շարք ֆիլմեր, կարելի է ամբողջական պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է տեղի ունենում այդ ոլորտում ամբողջ աշխարհում։
«Փառատոնը հնարավորությյուն է ստեղծում հանդիպել ամբողջ աշխարհից ժամանած տարբեր ստուդիաների ներկայացուցիչներին», – նշեց նա։
Նա խոսեց նաև անիմացիոն կինոյի իր պատկերացումների մասին։
«Իմ սյուժեները դաժան են և վայրենի, այդ պատճառով էլ ես նախընտրում եմ պատմել իմ պատմությունները անիմացիայի միջոցով, քանի որ կինոն ճնշող է», – պարզաբանեց նա։










