Նոր փուլ կրոնների հակամարտությունում կամ Պատերազմ՝ սուրբ գրքերով

13:53 • 13.09.10

Չնայած ամերիկյան իշխանությունների նախազգուշացումներին` 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցը չանցավ առանց ղուրանահրկիզման։
ԱՄՆ-ի Թեննեսի նահանգի երկու հոգևորականներ այրել են մուսուլմանների սուրբ գրքի մեկական օրինակ, իսկ Ground Zero-ում հակաիսլամական ցույցերի ժամանակ պոկել են Ղուրանի էջերը։

Հիշեցնենք, որ Ղուրանն այրելու նախաձեռնությամբ առաջինը հանդես էր եկել ֆլորիդացի քահանա Թերի Ջոնսը, որը, սակայն, հրաժարվել էր այդ մտադրությունից այն բանից հետո, երբ նյույորքյան իշխանությունները հայտնել էին ահաբեկչության վայրում մզկիթ կառուցելու մտադրությունից հրաժարվելու մասին:

Հիշեցնեք, որ քահանան շաբաթ մեկնել էր Նյու Յորք` մզկիթի կառուցման կազմակերպչի `իմամ Ֆայսալ Շահզադի հետ հանդիպելու։
ABC հեռուստաընկերության «Բարի լույս, Ամերիկա» հաղորդման շրջանակում հանդես գալով, Բարաք Օբաման միանշանակ դատապարտել էր ցանկացած նման արարք և խորհուրդ էր տվել չհետևել Թերրի Ջոնսի օրինակին ` նոր ահաբեկչություններից խուսափելու համար: Իսկ Սպիտակ տունը թերևս հաշվի չէր առել, որ Թերրի Ջոնսը կարող է հետևորդներ ունենալ:
Նշենք, որ Աֆղանստանում Ղուրանի այրման մտադրությունը դատապարտող ակցիաներ էին անցկացվել, որոնց ժամանակ երկու մարդ մահացել էր, 5-ը՝ հոսպիտալացվել։

Իսկ ԱՄԷ-ում տեղի գործարարներից մեկը` Մուհամմեդ Վաֆդան նույնիսկ առաջարկել էր այրել Աստվածաշնչի օրիանակներ, բայց քաղաքային դատարանը նրան արգելել էր դա անել:

Նշենք, որ ԱՄՆ օրենսդրությմաբ Սուրբ գրքերի հրապարակավ այրման համար որևէ պատասխանտվություն չի սահմանվում, թերևս դրանից էլ հենց օգտվել են հակաիսլամական ցույցերի մասնակիցները Մանհեթնում, որտեղ Reuters –ի փոխանցմամբ, ամենաքիչը Ղուրանի երկու օրինակ են պատառոտել։