Ջիգարխանյանը գնում է Օսկար

12:49 • 13.09.10

Ալեքսեյ Ուչիտելի Край ֆիլմը հավակնում է «Օսկար» մրցանակի։ Այս մասին հայտնում է k2kapital.com–ը։
Օսկարի ռուսական հանձնաժողովի անդամները տասնյակ թեկնածու ֆիլմերից ընտրել են հենց այս կինոնկարը։ Հանձնաժողովի կազմում են Նիկիտա Միխալկովը, Վլադիմիր Նաումովը, Անդրեյ Կոնչալովսկին, Գլեբ Պանֆիլովը, Վլադիմիր Մենշովը, Կարեն Շախնազարովը և Կիրիլ Ռազլոգովը։

Край կինոնկարից բացի Օսկարի «Լավագույն արտասահմանյան կինոնկար» անվանակարգին հավակնում էին Վերա Գլագոլևայի Одна война, Ալեքսեյ Պոպոգրեբսկիի Как я провел этим летом, Պավել Լունգինի Царь և Նիկիտա Միխալկովի Утомленные солнцем. Предстояние կինոնկարները։

Ալեքսեյ Ուչիտելի Край կինոնկարի գործողությունները տեղի են ունենում 1945թ՝ տայգայի Կրայ անունով խուլ գյուղերից մեկում, որտեղ հանդիպում են ճակատում կռված մեքենավարը, որը փորձում է պատերազմից հետո նոր կյանք սկսել և գերմանացի սպանված ինժեների դուստրը։

Ֆիլմում նկարահանվել են Վլադիմիր Մաշկովը, Անյորկա Շտրեխելը, Սերգեյ Գարմաշը, Յուլիա Պերեսիլդը, Արմեն Ջիգարխանյանը, Քսենիա Ռապոպորտը, Ալեքսանդր Բաշիրովը, Ալեքսեյ Գորբունովը, Յուրի Ստեփանովը և այլք։
Ավելացնենք, որ «Օսկարի» 83–րդ մրցանակաբաշխության դափնեկիրների անունները հայտնի կդառնան 2011թ. փետրվարի 27–ին։