Թատրոնը պետք է անպայման ունենա գեղարվեստական ղեկավար. Դերասան

15:32 • 13.09.10

«Թատրոնը մի փոքր պետությունն է, և գեղարվեստական ղեկավարը պարտադիր է։ Թատրոնը չի կարող գլխատված լինել», –այսօրվա ասուլիսին նման տեսակետ հնչեցրեց դերասան Արա Դեղտրիկյանը՝ անդրադառնալով Գ. Սունդուկյանի անվան Պետական ազգային ակադեմիական թատրոնում տիրող իրավիճակին։

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ թատրոնը գործում է առանց գեղարվեստական գեղավարի, նրա փոխարեն ձևավորվել է գեղարվեստական խորհուրդ։

«Լիդեր է անհրաժեշտ, որն իր հետևից կտանի ամբողջ կոլեկտիվը», – նշեց նա։