ReAnimania–ն ավարտվեց. հաղթողներն արդեն հայտնի են
Երեկ երեկոյան ավարտվեց ReAnimania 2–րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը։ «Մոսկվա» կինոթատրոնում հանձնվեցին մրցանակները։
Հիշեցնենք, որ այս տարի փառատոնն անցկացվեց 4 մրցութային ծրագրով` լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական և հեռուստատեսային/կրթական ֆիլմեր:
«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» նոմինացիայում հաղթող է ճանաչվել Լիու Ջիանի «Փիրսինգ 1» անիմացիոն ֆիլմը, լավագույն հեռուստատեսային/կրթական ֆիլմ է ճանաչվել Փիթ Բիշոփի «Նավթի պատմությունը», լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ «Մեծ աղմուկը», լավագույն ավարտական ֆիլմ՝ «Միրամարեն»։
Մանկական ժյուրի մրցանակը շնորհվել է Յակոբ Ֆրեյին («Բոբ»), «Լավագույն դեբյուտ» մրցանակը` Մերի Կյուրեղյանին («Արևը և խավարասերը»), «Ռոբ Սահակյանց» մրցանակը՝ Մաքս Հաուարդին, Կարինե Արոյանին, Լուսինե Քասարջյանին։
Մշակույթի նախարարության ոսկե մեդալը ստացել է Ստեփան Անդրանիկյանը, իսկ պատվոգրերը՝ Լյուդմիլա Սահակյանցը, Գայանե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ այս տարի փառատոնին մասնակցում էին 400–ից ավելի ֆիլմեր 45 երկրներից:










