Շակիրան կնկարահանվի հնդկական ֆիլմում
Շակիրան Կալի աստվածուհուն կմարմնավորի հնդկական «Կալի, մարտի աստվածուհի» ֆիլմում։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։
Նախագծի պրոդյուսերն ասել է, որ երգչուհու հետ բանակցություններ են ընթանում, ընդ որում, նա արդեն բանավոր համաձայնություն է տվել, սակայն դեռ չի ստորագրել պաշտոնական փաստաթղթերը։
Ֆիլմը նկարահանվելու է 3D ֆորմատով։ Նկարահանումները կանցկացվեն Լոնդոնում և Արևելյան Եվրոպայի քաղաքներից մեկում։ Ֆիլմի ընդհանուր տևողությունը կլինի 2 ժամ։
Նախկինում Շակիրան նկարահանվել է երկու սերիալների առանձին դրվագներում։










