«Հայ Սուպերսթարի» սաները համերգ կտան Կասկադում

17:25 • 15.09.10

«Կողմնորոշվելու ժամանակն է» ծրագրի շրջանակում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սեպտեմբերի 26-ին` ժամը 20:00, Կասկադում կազմակերպելու է բացօթյա համերգ «Երաժշտությունն ընդդեմ ՁԻԱՀ-ի» խորագրով:

Համերգին կմասնակցեն The Beautified Project ռոք խումբը և «Հայ Սուպերսթար» նախագծի սաները:

Համերգի նպատակն է բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը: