Անտոնիա Արսլանը կժամանի Երևան

17:33 • 15.09.10

Երևանում հոկտեմբերին կանցկացվի իտալական ժամանակակից ֆիլմերի փառատոն։ Այդ մասին այսօրվա ասուլիսին ասաց Համազգային պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։

Ըստ նրա, այս հարցում թատրոնն արդեն նախնական համաձայնության է եկել Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ։

«Երևան կժամանի Անտոնիա Արսլանը, հանդիպումը կանցկացվի թատրոնում», – ասաց նա։

Հիշեցնենք, որ հայկական արմատներով իտալացի գրող Անտոնիա Արսլանի ստեղծագործության հիման վրա են Տավիանի եղբայրները նկարահանել «Արտույտների ագարակ» ֆիլմը։

Բացի դրանից, փառատոնի շրջանակներում նախատեսվում է անցկացնել վարպետության դասընթացներ։

Մկրտչյանը ներկայացրեց նաև այլ ծրագրեր։ Այսպես, հունվարին Համազգայինի թատերախումբը կմասնակցի Մոսկվայում անցկացվող «Արմյանո–Ռոսս» փառատոնին։ Հանդիսատեսին կներկայացվի Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռի» հեքիաթը։

«Այս ներկայացումը մենք կխաղանք երկու լեզուներով՝ հայերեն և ռուսերեն», – ասաց Մկրտչյանը։