Ֆրանսիայի Սենատն արգելեց փարաջան հասարակական վայրերում
09:07 • 15.09.10
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը գործնականում միաձայն կողմ է քվեարկել հասարակական վայրերում փարաջա կրելու արգելքին: Ինչպես հայտնում է BBC Russian-ը, հուլիսին խորհրդարանի ստորին պալատում հավանությունն ստացած օրինագծին դեմ է քվեարկել միայն մեկ սենատոր:
Օրենքն ուժի մեջ կմտնի մեկ ամիս հետո, եթե չվիճարկվի Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի կողմից:
Placeholder










