Առանց թատրոնի չի լինում ո՛չ ժողովուրդ, ո՛չ պետություն. Սոս Սագսյան
Այսօր կայացած մեծանուն դերասան Սոս Սագսյանի ասուլիսին ներկա էին բազմաթիվ լրագրողներ։ Իր խոսքում դերասանը նշեց, որ շատ հուզված է, քանի որ արվեստում առկա խնդիրներին մեծ ուշադրություն է հատկացվում։
«Առաջ լավ ավանդույթ կար. յուրաքանչյուր թատերաշրջան դառնում էր համամայրաքաղաքային երևույթ։ Մենք այդ ավանդույթը մոռացանք, արժեքները կորցնում ենք», – լրագրողներին ասաց դերասանը։
Այս կոնտեքստում նա նշեց, որ առանց թատրոնի չի կարող լինել ո՛չ ժողովուրդ, ո՛չ պետություն։
«Թատրոնը վիթխարի ուժ ունի», – ասաց նա, հավելելով, սակայն, որ այսօր թատրոնը չի կատարում հասարակությունը կրթելու իր դերը, չի օգնում պետականաշինությանը։
Հիշեցնենք, որ Սոս Սագսյանի ղեկավարությամբ գործում է Համազգային պետական թատրոնը։










