Դեմոյանն առաջարկում է Անիի ժառանգությունն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

17:27 • 16.09.10

«Եթե այսօր ղուրան է այրվում Նյու Յորքում, և դրան արձագանքում է մահմեդական աշխարհը, ապա քրիստոնեական տաճարի դեմ նման, մեղմ ասած, անհարգալից վերաբերմունքը պետք է ստանա համապատասխան գնահատականներ՝ առանց սրելու այս հարցի կրոնական կողմը», – այսօր կայացած ասուլիսում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը։
Նա կարծում է, որ սա զուտ մշակութաբանական խնդիր է։

Ասուլիսի ընթացքում Դեմոյանը հանդես եկավ առաջարկով. «Ճիշտ ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես գա առաջարկով, որ հետագա մշակութային և քարոզչական ոտնձգություններից զերծ մնալու համար Անի մայրաքաղաքը ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի մշակութային ժառանգության շարքում», – ասաց նա՝ նշելով, որ Անիի ժառանգությունը համաեվրոպական ժառանգության մաս է։