Եվգենի Պետրոսյանը դարձավ 65 տարեկան

15:08 • 16.09.10

Այսօր լրանում է ռուսաստանցի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի 65-ամյակը։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Մանրաերկի թատրոնի գեղարվեստական ղեկավարին ծննդյան տարեդարձի առթիվ՝ ընդգծելով, որ այս ժանրի բազմաթիվ սիրահարների համար հայազգի հումորիստի հետ հանդիպումը վերածվում է իսկական տոնի, իսկ նրա «Смехопанорама» հեղինակային ծրագիրը, որը եթեր է հեռարձակվում ավելի քան 15 տարի, անկեղծորեն սիրում են տարբեր սերունդների հանդիսատեսներ։

Մեդվեդևը արտիստին մաղթել է առողջություն և ստեղծագործական ոգեշնչում, իսկ նրա հարազատներին՝ հաջողություն և բարեկեցություն, հայտնում է Вести–ն։