Սիրուշոն Տաջիկստանում կմասնակցի «Համերաշխության երկինք» երաժշտական փառատոնին

22:24 • 17.09.10

Տաջիկստանի մայրաքաղաքում ուրբաթ երեկոյան տեղի կունենա «Համերաշխության երկինք» երաժշտական փառատոնի բացումը։
Փառատոնին կմասնակցեն ԱՊՀ երկրների, նաև Վրաստանի էստրադային աստղերը։

Երկօրյա փառատոնը Դուշանբեում մի երկնքի տակ է հավաքելու տաղանդավոր էստրադային աստղերի Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Ադրբեջանից, Մոլդովայից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։

Մասնակիցների թվում են «Հինգ աստղ» մրցույթի հաղթող Թահմինա Նիեզովան Տաջիկստանից, «Նոր ալիք 2009» մրցույթի մասնակից ղազախական Slang խումբը, «Եվրատեսիլ 2010» մրցույթի մասնակից Ալյոշան Ուկրաինայից, Այժան Նուսուվալիևան Ղրղըզստանից, տաջիկ կատարող Դիլորոմ Կուրբանովան, Սոֆյա Նիջարաձեն Վրաստանից, Իսքանդարը Ուզբեկստանից, «Եվրատեսիլ 2010» մրցույթի ադրբեջանցի մասնակից Սաֆուրան։

Հայաստանը փառատոնում ներկայացնելու է երգչուհի Սիրուշուն։

Փառատոնին կմասնակցեն նաև երգչուհի Սլավան, «Դինամիտ» խումբը,« Աստղերի ֆաբրիկա– 6» հեռուստանախագծի հաղթող Դմիտրի Կոլդունը, Անաստասիա Վոլոչկովան, որը հանրությանը կներկայացնի ոչ միայն իր պարերը, այլև երգերը։

Փառատոնի կարգախոսն այսպես է հնչում. «Մենք տարբեր ենք, բայց միևնույն երկնքի տակ ենք, դա էլ հենց մեզ միավորում է»։