«Բամբիռը» կներկայացնի Հայաստանը EuroVoice երաժշտական մրցույթում

17:18 • 18.09.10

Orange-ի աջակցությամբ «Բամբիռ» ռոք խումբն այս տարի կմեկնի Աթենք` մասնակցելու սեպտեմբերի 23-ին և 24-ին հանրահայտ Օլիմպիական ստադիոնում կայանալիք EuroVoice երաժշտական հեռուստամրցույթին:

«Լինելով Հայաստանի տնտեսական և հասարակական կյանքում ակտիվ դերակատարում ունեցող ընկերություն` մենք չենք կարող չմասնակցել նաև երկրի մշակութային կյանքին: Որպես եվրոպական օպերատոր` մենք ուրախ ենք աջակցել Հայաստանի շնորհալի երաժիշտներին մասնակցելու համաեվրոպական և հատկապես երիտասարդական միջոցառումներին, որոնք թույլ կտան նրանց ոչ միայն բացահայտել իրենց հնարավորությունները, այլ նաև ներկայացնել Հայաստանը եվրոպական բեմերում: Հաջողություն ենք մաղթում այս երիտասարդներին, նրանք իսկապես հաղթանակի մեծ հնարավորություններ ունեն»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Հայաստանը ներկայացնող «Բամբիռն» ընտրվել է ինտերնետային քվեարկության արդյունքում՝ հավաքելով առավելագույն թվով ձայներ։ EuroVoice-ում «Բամբիռը» կներկայացնի Հայաստանը իր «That’s fine with us» երգով, որի պրեմիերան տեղի է ունեցել այսօր Orange-ի գլխավոր խանութում կազմակերպված ասուլիսի ժամանակ: Համընդհանուր քվեարկության արդյունքերով Բամբիռը մայիսից զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ լսողների քանակով երգն առաջինն է, և ինտերնետում այն լսել են 26 015 անգամ: