Ազատ Գասպարյանը և Կարեն Ջանիբեկյանը ստացան ժողովրդական արտիստի պատվավոր կոչում

15:54 • 20.09.10

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ բարձրարվեստ բեմական գործունեության և բազմամյա վաստակի համար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Ազատ Նիկոլի Գասպարյանին և Կարեն Գուրգենի Ջանիբեկյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։