Շերի կյանքը կդառնա մյուզիքլ
MIG news–ի փոխանցմամբ, գրող և ռեժիսոր Էնդի Ֆիքմանն աշխատում է հայտնի երգչուհի և դերասանուհի Շերի կյանքի մասին պատմող բեմադրության վրա։
«Մոտ ապագայում մենք պաշտոնական հայտարարություն կանենք այդ նոր նախագծի մասին» ,– հայտարարել է ռեժիսորը՝ավելացնելով. «Շերը բացառիկ մարդ է, կարծում եմ, որ նա բոլոր ժամանակների մեծագույն կին կատարողներից է, նա մի ուժ է, որի հետ պետք է հաշվի նստել»։
Դեռևս պարզ չէ՝ մյուզիքլում օգտագործվելու են Շերի հայտնի երգե՞րը, թե՞ օրիգինալ պարտիտուրա՝ նախատեսված հատուկ այդ երաժշտական ներկայացման համար։










