Գարիկ Մարտիրոսյանի հաղորդումը ТЭФИ մրցանակ ստացավ

12:52 • 21.09.10

Մոսկվայում տեղի է ունեցել ТЭФИ-2010 ազգային հեռուստատեսային մրցույթի մրցանակաբաշխությունը «Մասնագիտություններ» անվանակարգում: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:

Մասնավորապես, «Օրփեոս» արձանիկների մեծ մասը, ինչպես և անցյալ տարի, ստացել են «Առաջին ալիքի» հաղորդումները: Երկրորդ տարին անընդմեջ լավագույն տեղեկատվական-ժամանցային հաղորդում է ճանաչվել Прожекторперисхилтон-ը: Լավագույն սցենարի համար նույնպես մրցանակ է ստացել այդ հաղորդման ստեղծագործական անձնակազմը: Հիշեցնենք, որ այս հաղորդումը վարում են Գարիկ Մարտիրոսյանը, Ալեքսանդր Ցեկալոն, Իվան Ուրգանտը և Սերգեյ Սվետլակովը:

«Ֆիլմի/սերիալի պրոդյուսեր» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը՝ «Դպրոց» սերիալի համար:

Էռնստից բացի մրցանակ է ստացել նաև սերիալի երկրորդ պրոդյուսեր Իգոր Տոլստունովը:
«Մեծ տարբերություն» հաղորդումը, որը ևս հեռարձակվում է «Առաջինով», ստացել է մրցանակ լավագույն պրոդյուսերական աշխատանքի համար: Վավերագրական հեռուստաֆիլմում լավագույն ռեժիսուրայի համար «Օրփեոս» է ստացել Լեոնիդ Պարֆիոնովի Зворыкин-Муромец-ը։ Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «ԱՏՎ Պրոդաքշըն»–ի Массовка-ն։