Քարդաշյանը՝ գարեջրի մայրաքաղաքում, գերմանական տարազով
Քարդաշյանների ընտանիքի մասին պատմող ռիելիթի շոուի եվրոպական գովազդային շրջագայության ժամանակ Քիմ Քարդաշյանը կանգ է առել Մյունխենում, որտեղ ընթանում են գարեջրի ամենանամեծ՝ Oktoberfest փառատոնի 200–ամյակի հոբելյանական տոնակատարությունները։
Փառատոնին նա հագել էր ավանդական գերմանական տարազ և փառատոնների համար ոչ այդքան ավանդական պարահանդեսային կիսակոշիկ։ Լուսանկարիչներն առիթը բաց չեն թողել և անմահացրել են սկանդալային հայուհուն։










