Վարչապետը մասնակցել է Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսի բացմանը
«Ի դեմս Իսաբեկյանի մենք տեսնում ենք ոչ միայն նկարչի, ով ունի հստակ քաղաքացիական դիրքորոշում և մտավորականի կեցվածք, այլև անհատականության, ով դաստիարակում է երիտասարդ սերունդներ»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկարիչների միությունում այսօր բացված Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսի ժամանակ:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք, մշակույթի բազմաթիվ գործիչներ:
Շրջելով ցուցասրահում` վարչապետը ծանոթացել է Արամ Իսաբեկյանի շուրջ քառասուն տարիների ստեղծագործական կյանքի արդյունք հանդիսացող կտավներին։










