«Բամբիռը» EuroVoice–ում արժանացավ երրորդ մրցանակի
Սեպտեմբերի 23–24–ը Աթենքի Օլիմպիական ստադիոնում 29 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ EuroVoice–2010 երաժշտական հեռուստամրցույթի եզրափակիչ համերգը։
Հայաստանը ներկայացնող «Բամբիռ» ռոք խումբն իր That’s fine with us երգով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ զիջելով Կիպրոսին և Մեծ Բրիտանիային, որոնք, համապատասխանաբար, զբաղեցրեցին 1–ին և 2–րդ տեղերը։
Eurovoice 2010–ի մասնակիցներն ընտրվել են ինտերնետային քվեարկության արդյունքում, որը տևել է 2 շաբաթ։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 600 հազար մարդ։
Նշենք, որ Eurovoice 2010–ում հաղթանակած մասնակիցը ստանում է 100 000 եվրո մրցանակ։










