Սիրահարների այգում կցուցադրվեն թուրքական ֆիլմեր

15:49 • 27.09.10

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Երևանում Բրիտանական դեսպանատունը կազմակերպում է ֆիլմերի երեկոյան դիտում Սիրահարների այգում (հասցեն՝ Բաղրամյան 21): Ֆիլմերի դիտումը կսկսվի ամեն օր ժամը 20:30-ին: Մուտքն ազատ է:

Ֆիլմերի թեմաներն են.

Սեպտեմբերի 29. Եվրոպական և հայկական զուգահեռներ (մաս 1-ին)

Սեպտեմբերի 30. Արտահայտման ազատություն

Հոկտեմբերի 1. Մարդը հայ-ադրբեջանական հակամարտությունում

Հոկտեմբերի 2. «Հրաժեշտ զենքին» շարքից

Հոկտեմբերի 3. Թուրքական ֆիլմերի փառատոնից

Հոկտեմբերի 4. Եվրոպական և հայկական զուգահեռներ (մաս 2-րդ)

Բոլոր ֆիլմերը, բացառությամբ թուրքական ֆիլմերի, նկարահանվել են Բրիտանական դեսպանատան աջակցությամբ:

Սիրահարների այգում կցուցադրվեն թուրքական ֆիլմեր