Մանանա Ասլամազյանը չի ցանկանում քաղաքականացնել «Տեֆի» մրցանակի շուրջ ստեղծված իրավիճակը
Լրագրող Մանանա Ասլամազյանը, որը Ռուսական հեռուստատեսության զարգացման մեջ անձնական ներդրում ունենալու համար արժանացել է «Տեֆի» մրցանակի, հայտնել է, որ չէր ցանկանա քաղաքականացնել իր անվան շուրջ ստեղծված իրավիճակը։
Эхо Москвы ռադիոկայանին լրագրողն ասել է, որ շնորհակալ է իրեն մրցանակ շնորհելու համար և այն ստանալու նպատակով մտադիր է ժամանել Ռուսաստան։
Հիշեցնենք, որ «Տեֆի» մրցանակաբաշխության ժամանակ Ասլամազյան ազգանունը չի հնչել, ինչը ամոթալի երևույթ է համարել Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի ղեկավար Վլադիմիր Պոզները՝ չբացառելով, որ կատարվածի հետևանքով հնարավոր է՝ ինքնակամ հեռանա իր պաշտոնից։










