Արմենչիկի համերգը Արցախում ձախողվել է

11:45 • 28.09.10

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում նախատեսված Արմեն Գոնդրաչյանի (Արմենչիկի) համերգը չի կայացել, քանի որ վաճառվել է 12 հազար տոմսի միայն 4 տոկոսը` 500 տոմս` յուրաքանչյուրը 3500 դրամ արժողությամբ:

Ինչպես հայտնում է artsakhnews.am-ը, երգիչն ինքն էր Արցախում բարեգործական համերգ տալու ցանկություն հայտնել. Արմենչիկը չէր նախատեսում հոնարար ստանալ, տոմսերի վաճառքից ստացված ամբողջ գումարը պետք է ծածկեր տեխնիկայի վարձակալության ծախսը:

Կայքը գրում է, որ ոչ պաշտոնական տվյալներով, նմանատիպ դեպքերում տեխնիկան բերվում է Հայաստանից, քանզի տեղի կազմակերպիչները նմանատիպ հզոր տեխնիկա չունեն: Մարզադաշտում տեխնիկան 3 ժամ օգտագործելու դիմաց հարկավոր է վճարել 20 հազար դոլար: