Պլասիդո Դոմինգոն հեռանում է Վաշինգտոնի ազգային օպերայից
Լեգենդար իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն հայտարարել է Վաշինգտոնի ազգային օպերայի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու մասին։
Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2003–ից. «Դա երկար և արգասաբեր համագործակցություն էր։ Չնայած ես շարունակելու եմ ակտիվ մասնակցություն ունենալ օպերայի կյանքում, սակայն 15–րդ սեզոնը Վաշինգտոնի ազգային օպերայում ինձ համար կլինի վերջինը՝ գլխավոր տնօրենի պաշտոնում», – ասել է տենորը։










