Հնդկաստանում թաղումների համար երկնաքեր են կառուցում
Հնդակական Մումբայի քաղաքում նախատեսվում է երկնաքեր կառուցել՝ թաղման արարողակարգեր կատարելու, ինչպես նաև մահացածների աճյունները ժամանակավորապես պահելու համար։ Այս մասին հայտնում է Inhabitat պորտալը։
Նշենք, որ երկնաքեր բառը հնդկական փիլիսոփայության մեջ նշանակում է հոգու ազատություն։
Կառուցվելիք երկնաքերը բաղկացած է լինելու 4 գոտուց, որոնցից յուրաքանչյուրը հարմարեցված է լինելու երկրում գործող 4 հիմնական կրոններին՝ հինդուիզմ, իսլամ, քրիստոնեություն, զրադաշտություն։
Այսպես, քրիստոնեական և իսլամական գոտիները բաղկացած են լինելու թաղման արարողակարգեր կատարելու համար նախատեսված դահլիճներից, հինդուիստական հատվածում դիակիզարան է լինելու և ոչ մեծ գետակ՝ նախատեսված ծիսակատարությունների համար։
Զրադաշտականության համար նախատեսված գոտին կառուցվելու է երկնաքերի վերին հարկերում՝ արևի ճառագայթներին մոտ լինելու համար. դա կապված է թաղման ծիսակարգի յուրահատկությունների հետ։
Նշենք, որ մահացածների աճյունները երկնաքերում կպահվեն 5–10 տարի, որից հետո տարածքը կազատվի՝ նոր աճյունների զետեղման համար։
Երկնաքերում լինելու են նաև վայրեր մեդիտացիայի, աղոթքի համար, այդ թվում՝ ոչ մեծ այգի։










